Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի սակագինը կարող է նվազել՝ 56, իսկ էլեկտրաէներգիայինը՝ 10 դրամով. տնտեսագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
մեդ-1

«Որքանով կնվազի էլեկտրաէներգիայի սակագինը» թեմայով քննարկման ժամանակ տնտեսագետ Արտակ Խաչատրյանը կարևոր հանգամանք համարեց այն, թե այսօր ամսական միջին աշխատավարձով ապրող քաղաքացին որքան կիլովատ էլեկտրաէներգիա կարող է սպառել: Դրանից ելնելով՝ ըստ տնտեսագետի  սակագնի թանկացման համար, ըստ էության, նախադրյալներ չեն եղել:  Արտակ Մանուկյանը նաև հավելում է, որ Հայաստանում գազի կամ էլեկտրաէներգիայի օպտիմալ գին հասկացությունն աբսուրդ է: Տնտեսագետ  Վահագն Խաչատրյանը կիսում է այս տեսակետը: «Այսօր հին սովետական պլանային տնտեսության տրամաբանությամբ  է հաշվարկվում էլեկտրաէներգիայի սակագինը , նույնը վերաբերում է նաև գազին»,-նշեց պարոն Խաչատրյանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունները, թե  էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել 5 դրամով, պարոն Խաչատրյանի համոզմամբ՝ որևէ հիմնավորում չունեն: Ավելին՝ վերջինս պնդում է, որ իրենց հաշվարկների համաձայն այսօր գազի գինը Հայաստանում 156 դրամի փոխարեն կարող է նվազել մինչև 100 դրամ, իսկ էլեկտրաէներգիայի գինը ոչ վերջնական, սակայն ըստ մոտավոր հաշվարկների  կարող է 10 դրամով իջնել: «Էլեկտրաէներգիա արտադրող և գազ ներմուծող ընկերությունները ինչքան կարողանան, այնքան էլ ծախսեր ցույց կտան, բայց դա չի նշանակում, որ սակագինը պետք է բարձրանա:  Միայն մեկ հանգամանք կա, որ  դա բնական մենաշնորհ են անվանում, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չպետք է առաջնորդվի այդ մեթոդոլոգիայով»,-նշեց Վահագն Խաչատրյանը: Վերջինս անդրադարձավ  նաև երկու օր առաջ 20 միլիարդ դրամի չափով ՀԾԿՀ-ի կողմից հաստատված ներդրումային ծրագրին՝ շեշտելով, որ հիմա էլ ՀԷՑ-ը կասի, որ այդ ներդրումները  պետք է ներառել ծախսերի մեջ և գինը թանկացնել, բայց սպառողներին նման մոտեցումները ընդհանրապես չպետք է հետաքրքրեն: «Մեզ տարբեր քննարկումների ժամանակ փորձում են սխալ ճանապարհներով տանել: Նույնը վերաբերում է նաև գազի գնին՝ ինչ կապ ունի , թե սահմանին այն ինչքան է, ռուսական գազ  է, թե ոչ : Վերջ ի վերջո այդ գազը մենք մեր տանն ենք սպառում: Վահագն Խաչատրյանի խոսքերով՝  խոսելով  այսօրվա խնդիրների մասին, մոռանում ենք ապագայի խնդիրները: Այս համատեքստում տնտեսագետը հիշեցրեց, որ «Հայռուսգազարդ»-ի նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը մի ծրագիր էր ներկայացրել, ըստ որի՝ Հայաստանը 2010-2012թթ-ին Հայաստանը պետք է դառնար էլեկտրաէներգիա արտահանող երկիր: «Մեր երկրում ռազմավարական ծրագրեր կազմելիս հաշվի չի առնվում, թե ինչի համար են դրանք արվում, մեզ մոտ մեկ կարող են բարձրացնել սակագինը, մեկ էլ՝ իջեցնել»,-ասաց նա: Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն էլ  իր հերթին նկատեց, որ չնայած  ՀԷՑ-ում երկու անգամ աուդիտ է անցկացվել, այդուհանդերձ, հանրությանը որևէ հիմնավոր և կոնկրետ բացատրություն չներկայացվեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Մանրամասները՝ տեսանյութում