Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստը հաղթել է կայծակնային մրցաշարում

Սպորտ
sport-chess

Հայաստանի շախմատիստ Կարեն Գրիգորյանն առայժմ անկայուն է հանդես գալիս Չեռնոգորիայում անցկացվող «Ցետինյե-2016» միջազգային մրցաշարում: Արդեն կայացած երեք տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 1,5 միավոր եւ տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակի երրորդ տասնյակում: Նա նախ հաղթել է սերբ Դուշան Շեկուլիչին, ապա պարտվել չեռնոգորցի Մարկո Կրիվոկապիցին, իսկ 3-րդ պարտիայում ոչ-ոքի է խաղացել սերբ Բորիվոյե Վույաչիչի հետ: Այսօր նա սեւերով կմրցի սլովենցի Միտյա Պիսկուրի հետ: Ի դեպ, սույն մրցաշարից առաջ անցկացված Բրանկո Վուկմանովիչի հուշամրցաշարում Կարեն Գրիգորյանը կայծակնային շախմատի մրցումներում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, զբաղեցրել է առաջին տեղը եւ արժանացել գլխավոր մրցանակին: