Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցներում կիրականացվի դեռահասների սնուցման իրավիճակի գնահատում

Հասարակություն
10383087_531526470282057_5063001911128958550_n

ՀՀ առողջապահության նախարարության և Մոր և մանկան առողջության դաշինքի միջև մայիսի 5-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ ի նշանավորումն շարունակական համագործակցության, ուղղված ազգային առողջապահական, սնուցման քաղաքականության և ռազմավարությունների համատեղ մշակմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Մոր և մանկան առողջության դաշինքի համանախագահող կազմակերպությունների ղեկավարներ, Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և   «Փրկենք երեխաներին» հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Ստեփանյանը: Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ապրիլի քառօրյա պատերազմը իր հրամայականը թողեց բոլորին՝ համախմբվել և առկա ռեսուրսների համադրմամբ կրկնապատկել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: Նա խոսքով, Մոր և մանկան առողջության դաշինքում համախմբել են կազմակերպություններ, որոնք ունեն լուրջ ներուժ, ռեսուրսներ և պրոֆեսիոնալիզմ ոլորտում բարեփոխումներին նպաստելու համար: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին գործակցելու՝ ձևավորելով սնուցման բարելավման ազգային ռազմավարության համատեղ մոնիտորինգային խումբ, իրականացնել սնուցման ազգային ռազմավարության, մասնավորապես` առողջ ապրելակերպի խթանման և սնուցման քաղաքականության համատեղ մշտադիտարկում: Սույն հուշագիրը մեծապես կնպաստի մոր, մանկան և դեռահասների  սնուցման  քաղաքականության, հանրային առողջության, առողջապահական ծառայությունների, առողջ ապրելակերպի ռազմավարության  իրականացման և մշտադիտարկման գործընթացին՝ հնարավորություն ընձեռելով միավորել Առողջապահության նախարարության և քաղաքացիական հասարակության, ի դեմս Մոր և մանկան առողջության դաշինքի, ջանքերն ու ռեսուրսները. Որպես առաջին, քայլ կիրականացվի դպրոցներում դեռահասների սնուցման իրավիճակի գնահատում Մոր և մանկան առողջության դաշինքի և Առողջապահության նախարարության հետ համատեղ, որին կհաջորդեն իրազեկման քարոզարշավներ՝ բարձրացնելու ինչպես դեռահասների, այնպես էլ ծնողների դերակատարությունը դպրոցներում սնուցման մշտադիտարկման/վերահսկման և հետագա բարելավման նպատակով:
Հուշագիրը, որ վավեր է առաջիկա 5 տարվա ընթացքում, գործնականում տեսանելի կլինի լավագույն փորձառության փոխանակմամբ, համատեղ միջոցառումների իրականացմամբ: