Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սննդամթերքի գները համաշխարհային շուկայում բարձրանում են

Տնտեսություն
coren

Սննդամթերքի գները համաշխարհային շուկայում արդեն երրորդ ամիսն է բարձրանում են 4 տարվա կայուն նվացեզումից հետո։ ՊԳԿ-ի պարենի գնային ինդեքսը ապրիլ ամսվա համար կազմում է 151,8 միավոր, որը 0,7 տոկոսով ավելի բարձր է, քան մարտ ամսվա ցուցանիշը։ Սույն ցուցանիշը գրեթե 10 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։ Ապրիլ ամսվա ցուցանիշի աճը պայմանավորված է արմավենու ձեթի գնի և որոշ առումով հացահատիկի գների աճով: ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսը դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենային մթերքների համար՝ հացահատիկային մշակաբույսեր, ձեթ, կաթնամթերք, միս և շաքարավազ: Վերջին տարիներին ինդեքսի անկումը պայմանավորված է սննդամթերի արտադրության մեծ ծավալներով, համաշխարհային տնտեսության դանդաղ աճով և ԱՄՆ դոլլարի արտարժույթի ուժեղացմամբ։ ՊԳԿ-ն կանխատեսում է, որ 2016թ․ին հացահատիկի արտադրության ծավալները կմեծանան՝ հասնելով 2526 միլլոն տոննայի, ինչն իրականում հավասար է 2015թ.ի մակարդակին և կարող է դառնալ ամբողջ պատմության ընթացքում գրանցված երկրորդ դեպքը ի մեծությամբ։ Այս ցուցանիշի աճը պայմանավորված է  ցորենի արտադրության կանխատեսումների լավացմամբ, քանի որ ձմռանը եղանակային պայմանները Եվրոպական միության երկրներում, Ռուսաստանի դաշնությունում և Ուկրաինայում բարենպաստ էին  բերքի համար։  2016թ․ի համար ակնկալվում է, որ ցորենի բերքը կկազմի 717 միլիոն տոննա, ինչը 16 միլիոն տոննայով ավելի քիչ է, քան նախորդ տարվա ընթացքում ունեցած ռեկորդային քանակի բերքը։ ՊԳԿ-ի ձեթի ինդեքսն ապրիլ ամսվա ընթացքում  բարձրացել է 4,1 տոկոսով  հիմնականում  2016թ․ին արմավենու ձեթի արտադրության ոչ բարենպաստ կանխատեսումների և աշխարհում ավելի մեծացող պահանջարկի պատճառով։ ՊԳԿ-ի հացահատիկի գնային ինդեքսը գրանցել է 1,5 տոկոս աճ։ Համեմատաբար մեծ աճ  է արձանագրվել եգիպտացորենի գնի պարագայում, ինչն պայմանավորված է դոլլարի արտարժույթի նվազմամբ, ինչպես նաև ձեթի գնի կտրուկ աճով։ Բրնձի գները իջել են շատ չնչին չափով, այն դեպքում, երբ ցորենի գինը մի փոքր աճ է արձանագրել՝ պայմանավորված նոր սեզոնի ընթացքում մեծաքանակ մատակարարոմներով։ ՊԳԿ-ի կաթնամթերքի գնային ինդեքսը իջել է 2,2 տոկոսով, իսկ կարագի և պանրի քանակը արտահանող մեծ երկրներում գնալով մեծանում է։ ՊԳԿ-ի մսի գնային ինդեքսը մեծացել է 0,8 տոկոսով՝ պայմանավորված ԱՄՆ-ում տավարի մսի մեծ պահանջարկով։ ՊԳԿ-ի շաքարավազի գնային ինդեքսը ապրիլ ամսին իջել է 1,7 տոկոսով նախորդ ամսվա աննախադեպ 17 տոկոսանոց աճից հետո։ Ինդեքսի նվազեցումը բացատրվում է Բրազիլիայում արտահանման ենթակա շաքարավազի մեծ ծավալներով, ինչպես նաև շաքարեղեգի ակնկալվելիք մեծ բերքով և երկրում էթանի արտադրության համար շաքարեղեգի կիրառման ցածր մակարդակով։   ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն