Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դավութօղլուից հետո Թուրքիան դառնում է անկանխատեսելի երկիր» (տեսանյութ)

Քաղաքականություն
turqaget-nkar

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը պալատական հեղաշրջում էր։ «Նա հրաժարական չտվեց, այլ իրեն ստիպեցին։ Դավութօղլուի ընկերներն իր հանդեպ հեղաշրջում իրականացրին»,-շեշտեց նա։ «Ա1+»-ի հարցին, թե սրանով ի՞նչ փոփոխություն կլինի Թուրքիայի արտաքին քաղաքականության առումով՝ այդ թվում՝ Հայաստանի մասով, թուրքագետն ասաց. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճարտարապետը Դավութօղլուն էր։ Այն պահից, երբ նա դարձավ Արտաքին գործերի նախարար, զբաղվում էր այս հարցով, եղան նաև արձանագրությունները։ Այսպիսով, ավարտվեց հայ-թուրքական հարաբերությունների տխրահռչակ փորձը»,-ասաց պարոն Իսպիրյանը։ Նա շեշտեց, որ Թուրքիայի արդեն նախկին վարչապետը հավասարակշիռ գործիչ էր, բավականին կրթված։ «Էրդողանի՝ այս տարվա ապրիլի 24-ի ցավակցական տեքստը գրել էր հենց Դավութօղլուն։ Նա փորձում էր մեղմացնել Թուրքիայի նախագահի սխալները»։ Իսկ այժմ, մնալով միայն Էրդողանի ղեկավարման ներքո՝ Թուրքիան դառնում է անկանխատեսելի երկիր։ Թուրքիայի նախագահն՝ ըստ նրա, մշտապես նախանձել է վարչապետ Դավութօղլուին. «Էրդողանը չներեց, որ Դավութօղլուն փորձում էր վարչապետ լինել։ Նա ուզում էր, որ վերջինս վարչապետ աշխատի, բայց վարչապետ չզգա իրեն։ Էրդողանը նույնիսկ այնպես էր անում, որ Դավութօղլուն թերթերի առաջին էջերում չհայտնվի»։