Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Նիկոյանի որդին Բոստոնից ուզում էր գալ, բայց զինադադարից հետո չեկավ (տեսանյութ)

Քաղաքականություն
nikoyan

«Քառօրյա պատերազմում մեր բանակը, զինվորները լուծում էին պարզ խնդիր՝ պաշտպանում էին իրենց հայրենիքը, ընտանիքը, արժանապատվությունը, բայց նրանք նաեւ կարեւոր ռազմաքաղաքական խնդիրներ լուծեցին»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը: Նրա խոսքով՝ միջնորդ երկրները սպասում էին, որ Լեռնային Ղարաբաղը դիմելու է իրենց օգնությանը, բայց այդպես չեղավ. «Սահմանը շարունակում է պահել հայ զինվորը»,-նշեց նա: Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը, ապա պատգամավորի խոսքով, դա ընդունելի է իշխանությունների համար, պարզապես հիմա պահը չէ. «Մինսկի խմբից դժգոհություններ ունենալով հանդերձ, մենք հասկանում ենք, որ դա այն ձեւաչափն է, որով պետք է շարունակենք բանակցությունները: Մինսկի խմբի այլընտրանքը ոչ թե քառօրյա պատերազմն է, այլ ավելի երկարատեւ»: Հարցին, թե երբ է գալու ժամանակը, Նիկոյանը պատասխանեց. «Երբ Ադրբեջանը հաջորդ ռազմական գործողությունները սկսի,  համանախագահող երկրների համար միանշանակ կլինի, որ պետք է ճանաչենք Արցախի անկախությունը»: Պատգամավորը նշեց նաեւ, որ օրենքի համաձայն՝ Արցախի ճանաչման մասին օրինագիծը քննարկվելու է նաեւ ԱԺ լիագումար նիստում՝ անկախ կառավարության եզրակացությունից: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե սահմանային լարվածության օրերին երկրից մեկնող երիտասարդներ են եղել, Նիկոյանը նշեց, թե, օրինակ, Բոստոնում սովորող իր որդին տոմս էր գնել ու ապրիլի 5-ին պատրաստվում էր գալ Հայաստան, սակայն նրան տեղեկացրել են զինադադարի մասին: