Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնվել է Թալիշում նահատակված գյումրեցի լեյտենանտի դուստրը. Առավոտ

Հասարակություն
Hrach_Galstyan_2

Այսօր առավոտյան Ախուրյանի «Մոր ու մանկան» հիվանդանոցում ծնվել է Թալիշի պաշտպանության ժամանակ նահատակված 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը՝ Անահիտը: Hrach_Galstyan_5 Aravot.am-ի հետ զրույցում կինը՝ Անուշ Օհանյանը, ասել էր, որ աղջկան անվանելու են Հրաչի մոր անունով՝ Անահիտ, այդպես էին որոշել ամուսնու հետ: Հիշեցնենք, որ Անուշը ամուսնու զոհվելուց հետո տեղափոխվել է բնակության Գյումրի, իր փաստաթղթերն է վերցրել Ստեփանակերտի համալսարանից՝ ուսումը Գյումրու մանկավարժականի աշխարհագրության ֆակուլտետում շարունակելու: Ամբողջական հոդվածը` այստեղ