Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zinvor-sahman

Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև 82 մմ ականաննետեր և ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում` անհրաժեշտության դեպքում դիմելով իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն