Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՄՆ-ն ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը» (տեսանյութ)

Քաղաքականություն
CBE05512-0FF6-4F28-B5B7-E5A0FC3077CE_w987_r1_s

Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգները կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադառնալ՝ համապարփակ կարգավորման հասնելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում ԼՂ անկախության ճանաչման նախաձեռնությունը: «Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում: Այսպիսով, մենք կոչ ենք անում կողմերին կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար»: Պետքարտուղարության ներկայացուցիչն ավելացրել է, որ Միացյալ Նահանգներն առաջնորդվում է ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքներով, միեւնույն ժամանակ նշելով. «Այս ամենը, սակայն, պետք է մշակվի Մինսկի խմբի համատեքստում: Գոյություն ունի գործընթաց, որը պետք է հարգեն բոլոր կողմերը»: