Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի». Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
eduard-sharmazanov

Տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ հիմնականում քննակել են ներքաղաքական հարցեր, մասնավորապես՝ ղարաբաղաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի  և հնարավոր զարգացումների վերաբերյալ: «Մի բան պարզ է, որ քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել, քանի դեռ Ադրբեջանը իրականացնում է կուտակումներ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»: Անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ կառավարության այսօրվա որոշմանը՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել ԱԳՆ-ի ներկայացրած եզրակացությանը, որտեղ էլ նշված է, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը կախված է Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարությունների քննարկումներից՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները: «Այսինքն՝ ՀՀ նախագահի հստակ արտահայտած կարծիքն առ այն, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանն սկսի պատերազմ մնում է ուժի մեջ»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ նշելով, որ գնդակն Ադրբեջանի դաշտում է եւ եթե իրենք փորձեն խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ապա ՀՀ-ն կիրականացնի այն քայլերը, որի մասի խոսել է Սերժ Սարգսյանը: