Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն այցելել է Շուշի

Պաշտոնական
bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին այցելել է Շուշի քաղաք եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Շուշիի շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Տեղեկություններով հանդես են եկել շրջվարչակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ