Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Քաղաքականություն
MIP

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Պաշտպանը եւ դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման խնդիրներին: Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող  եւ երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք  ոլորտներում ամրապնդել եւ ընդլայնել համագործակցությունը: Դեսպան Միլսը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնել քննարկել հնարավոր համագործակցության եզրեր: Արման Թաթոյանը, իր հերթին արժեւորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարեւորությունը, հաստատել է ԱՄՆ դեսպանության, ինչպես նաեւ փորձագետների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւ համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ