Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տեխնոլոգիան թույլ կտա խուսափել սրտի բաց վիրահատությունից (տեսանյութ)

Հասարակություն
sirt

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստենտավորման նոր տեխնոլոգիա է ներդրվել լեհ մասնագետների կողմից, որը հնարավորություն է տալիս խուսափել սրտի բաց վիրահատություններից։ Կենտրոնի սրտաբանական բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այս սարքը՝ ռոտոբլատորը, թույլ է տալիս խուսափել որոշ դեպքերում հիվանդներին բաց վիրահատությունների ուղարկելուց եւ միաժամանակ այն մեծ տրավմաներից, որոնք տեղի են ունենում բաց վիրահատությունների դեպքում եւ հիվանդության բուժման երկար տեւողությունից»։ Լեհաստանի Բելոստոկ քաղաքի համալսարանական կլինիկայի ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար դոկտոր Սլավոմիր Դրոբժինսկին էլ ասաց, որ այս տեխնոլոգիան ծանր վիճակում գտնվող հիվանդների համար է։ Հարցին, թե ստենտավորման այս նոր մեթոդը կարո՞ղ է կանխել մահացության դեպքերը, մասնագետը նշեց, թե ոչ։ «Այս գործողությունները թույլ են տալիս փրկել կամ երկարացնել մարդու կյանքը, բայց մահացության իջեցման գլոբալ փոփոխություններ չի ենթադրում»,-նշեց նա։ Դոկտոր Դրոբժինսկին այսօր նոր տեխնոլոգիայով առաջին վիրահատությունն է կատարել Երեւանում եւ պատրաստվում է հաջորդին։ Տեխնոլոգիան թույլ է տալիս բացել խիստ կարծրացած անոթները եւ կատարել ստենտավորում։