Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդը զայրացրել է հարեւաններին

Սպորտ
sport-raykonen

Ֆորմուլա 1-ի մասնակից «Ֆերարի» թիմի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը լարված հարաբերությունների մեջ է իր հարեւանների հետ: Ինչպես տեղեկացնում են ֆիննական լրատվամիջոցները, հայտնի մարզիկը Պորկո գյուղի մոտ մեծ ֆերմա ունի: Նա այդտեղ սկսել է հատուկ մրցուղի կառուցել, որպեսզի մարզվելու հնարավորություն ունենա այդտեղ հանգստանալու ժամանակ: Կիմի Ռայկոնենը շինարարության մասին չի հայտնել հարեւաններին, ինչը զայրացրել է նրանց, քանի որ ավտոարշավորդի կողմից օգտագործվող մեքենաները մեծ աղմուկ են հանում: Գյուղացիները դիմել են պատկան մարմիններին եւ այժմ անվանի մարզիկը պետք է տվյալներ ներկայացնի, թե ինչ տեխնիկա է օգտագործելու, արդյոք այն կարելի է կիրառել բնակավայրերում եւ այլն: