Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրազդան-ցեմենտ»-ին արտոնություն տալու հարցը նորից բերվում է ԱԺ (տեսանյութ)

Տնտեսություն
a6392ce33f8fb82017055502207d654e

Գործադիրն այսօր եւս մեկ անգամ հաստատեց ու ԱԺ ուղարկեց «Հրազդան Ցեմենտ» ընկերությանը արտոնություններ տալու մասին օրինագիծը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ օրինագիծը ներկայացվել է առանց փոփոխությունների՝ ընդունման կրկնակի գործընթաց անցնելու համար. «Այսպիսով՝  ընկերությունը ազատվում է 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության գծով առաջացած տույժերից, որ կազմում է 504 մլն 923 հազար դրամ: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի տարիներին երկրում շինարարության տեմպերի  կտրուկ անկման հետեւանքով ընկերության աշխատանքը ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա»: Նա նշեց, որ այս արտոնությունը տրվում է, որպեսզի ընկերությունը չփակվի ու ապահովի աշխատատեղեր: Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանը ապրիլի 26-ին չհաստատեց Հրազդանի ցեմենտի գործարանի պարտքերը ներելու մասին օրինագիծը։