Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճանաչելով ԼՂՀ անկախությունը՝ կփակենք բանակցային պրոցեսը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
maruqyan

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանից ստացել էր առաջարկ՝ միանալ իր եւ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին»: «Ա1+»-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց, որ չի միացել նախաձեռնությանը. «Եթե կարծեի, որ ժամանակն է, ինքս էլ կմիանայի նախագծին. ես ձեռնպահ եմ մնացել այս պահին նման առաջարկներից: Կարծում եմ՝ այս պահին դա որեւէ բան չի տա, քանի որ ոչ անվտանգության մակարդակը կբարձրացվի, ոչ էլ միջազգային ճանաչման գործընթացը նոր ազդակ կստանա: Ճանաչման գործընթացին նախ եւ առաջ պետք է նախորդի միջազգային տարբեր հարթակներում, նաեւ՝ տարբեր երկրների դիվանագիտական կորպուսներում կարծիք ձեւավորված, որ պետք է սկսել ճանաչել Արցախը: Միայն դրանից հետո մենք կարող ենք նման քայլի դիմել»: Ըստ նրա՝ այս պահին դա շատ լավ քարոզչական նշանակություն կարող է ունենալ. եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը կրկին արկածախնդրության դիմի, մեր զինանոցի փամփուշտներից մեկն էլ կարելի է այդ նախագիծը համարել եւ կիրառել. «Փամփուշտներից մեկն էլ համարվում է Արցախի հետ փոխօգնության հետ պայմանագիրը, որի մասին Սերժ Սարգսյանը խոսել է: Սակայն նրա մամուլի խոսնակի հայտարարությունից պարզ դարձավ, որ ԼՂՀ ճանաչման մասին այդ նախագծին չի տրվելու դրական եզրակացություն, եւ ես եւս կարծում եմ, որ դրա ժամանակը չէ՝ մենք այլ անելիքներ ունենք: Ճանաչելով, ըստ էության, մենք բանակցային ամբողջ պրոցեսը փակում ենք, Մինսկի խումբը կգնա լուծարման, որի դեպքում Ադրբեջանին այլ տարբերակ չենք թողնի, քան լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնելը»: