Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վետերանները կմեկնեն առողջարաններ (տեսանյութ)

Հասարակություն
80ac58bbe5a3a91b535c9db9b48d01b3

Կառավարությունը  6 մլն դրամ կտրամադրի Հայաստանի Հանրապետության վետերանների միությանը: Գումարը նախատեսվում է տրամադրել առողջարանային 50 ուղեգրի համար: «Մենք ամեն տարի գումար ենք տրամադրում, որպեսզի նրանք մեկնեն առողջարաններ»,- նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նույն հարցով ՝ որոշվեց նաեւ  պետբյուջեի պահեստային ֆոնդից 7.9 մլն դրամ տրամադրել «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման համար: