Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունների մոտ դիրքորոշման փոփոխություն է եղել». Զ. Փոստանջյան

Քաղաքականություն
cafa58534ecef8b0338775796d407950

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն այլընտրանք չունի: Այսօր հայտարարեց կառավարության նիստին ներկա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը.«Ճանաչմամբ մենք աշխարհում դառնում ենք քաղաքական գործոն, այդպես մենք կարողանում ենք հանդես գալ որպես ուժեղ գործոն, իսկ մենք այս պարագայում բավականին թույլ դիրքերից ենք հանդես գալիս»,- նշեց պատգամավորը: Նա հավելեց նաեւ, որ այսպիսով կառավարությունը ըստ էության դրական եզրակացություն տվեց նախագծին եւ ուղարկեց այն խորհրդարան. «Իշխանությունների մոտ այս հարցում դիրքորոշման փոփոխություն է եղել, իսկ թե ինչ որոշում կընդունի խորհրդարանը՝ ցույց կտա ժամանակը»: Հիշեցնենք, այսօր գործադիրը դրական եզրակացություն տվեց  ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը։