Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են Հովիկ Աբրահամյանին. ակցիա կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

Քաղաքականություն
Karavarutyun

Այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Եկմալյան 4-16 շենքերի տասնյակ նախկին բնակիչներ՝ պահանջով, որ իրենց հանրային գերակա շահ ճանաչված բնակարանների դիմաց փոխհատուցում հատկացնեն։  Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետն իջնի ներքև և հանդիպի իրենց հետ։ Քիչ առաջ կառավարության շենքից դուրս եկավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Վերջինս լսեց բնակիչների խնդիրը և առաջարկեց գալ իրենց գրասենյակ՝ խնդիրն առավել մանրամասն ներկայացնելու համար։ Բողոքի ակցիա են իրականացնում նաև «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները. նրանք իրենց հերթին պահանջում են գործարանի վերագործարկում։ Հիշեցնենք, նախատեսված է, ոչ նրանցից մոտ 460-ը պետք է առաջիկայում ազատվեն աշխատանքից։