Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը կողմ է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին (տեսանյութ)

Քաղաքականություն
government

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Գործադիրի եզրակացության համաձայն՝ «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»: Հիշեցնենք, որ  պատգամավորներ Հրանտ Բագրատյանն եւ Զարուհի Փոստանջյանը կառավարությանն առաջարկել էին դրական եզրակացություն տալ իրենց հեղինակած օրենքի նախագծին: Ի դեպ, Զարուհի Փոստանջյանն անձամբ եկել էր կառավարության նիստին՝ լսելու հարցի քննարկումը: