6 ականազերծող շուն՝ հայկական ինժեներական գումարտակին

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր  Էջմիածնի Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնում մասնակցել է 6 ականզերծող շների գործողությունների ցուցադրությանը:

Այդ շները Հայաստանին են տրամադրվել ԱՄՆ պետքարտուղարության դրամաշնորհի և ԱՄՆ քաղաքացիների, ինչպես նաև  հայկական սփյուռքի մասնավոր նվիրատվությունների հաշվին:

Դրամաշնորհային ծրագրի իրականացումը ԱՄՆ պետքարտուղարության հետ միասին ապահովում են սլովենական International Trust Fund Enhancing Human Security (ITF) հասարակական կազմակերպությունը և Marshall Legacy ինստիտուտը:

Դրամաշնորհի ու մասնավոր նվիրատվությունների միջոցով Բոսնիայի ականազերծող շների կենտրոնից հրավիրվել է փորձագետ-շնավարժ, ով վեց ամիս գտնվելով Հայաստանում, ապահովել է հայկական շնավարժ թիմերի ուսուցումը՝ նախապատրաստելով նրանց ականազերծման 2016թ. աշխատանքներին:

Շները  կցվելու են  հայկական ինժեներական գումարտակին՝ աջակցելու Հայաստանի հարավում իրականացվող ականազերծման աշխատանքներին:

amn1

 

amn2

 

amn3

 

amn4

 

amn5

 

amn6

 

amn7

 

amn8

 

amn9

 

amn10

 

amn11

 

loading