Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ուրիխանյանը որոշել է ցուցմունք չտալ

Հասարակություն
tigran

Երեկ տեղի ունեցած  «Analitik.am» կայքի  սեփականատեր Ա. Հովհաննիսյանի  ձերբակալության ևհարուցված  քրեական գործի վերաբերյալ  տեղեկացնում ենք, որ «Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ  պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ  մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն  ու ադեկվատ  արձագանքը: Տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու առկա փաստական  հանգամանքները  բավարար  են եզրակացության  համար: Պատգամավոր Ուրիխանյանը  համոզված է, որ, առհասարակ, ցանկացած հանցագործ պիտի կրի օրենքով սահմանված պատիժը, իսկ ցանկացած անմեղ  մարդ պետք  է օգտվի  իր  իրավունքների  պաշտպանությունից: Այս գաղափարին է հավատում  Տ.Ուրիխանյանը, դրա կրողն է, և այդպիսի պետություն է նա ցանկանում կառուցել: Ձերբակալված անձը  վաղուց էաչքի ընկել անպարկեշտ ու անբարո գործունեությամբ, և դրա մասին այսօր մամուլում հայտարարում  և համացանցում գրում են բազմաթիվ հեղինակավոր գործիչներ: Անշուշտ, հիշյալանձի արարքները կարելի էր արհամարհել, եթե չնկատվեր նրա սանձարձակ  հանդգնությունն  ու հղումով  ազդեցիկ  հովանավորների վրա  անպատժելիության զգացումը: Միևնույն ժամանակհայտնում ենք, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը մաքուր է, և նա այն անձը չէ, ում կարելի է փորձել շորթել, սակայն պատգամավորը, գիտակցելով, որ  սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, և հուսալով, որ  նա  կարող է երբևէ դարձի գալ ու  ապրել բարոյական կյանքով, չի պատրաստվում  ցուցմունքներ տալ  նրա դեմ, առավելևս  նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք` Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը: ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ