Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ». Ս. Օհանյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-3

«Պաշտոնանկ արված գեներալները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի»: Այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելի չէ: Բանակում կադրային փոփոխությունները իրականացվում են պլանավորված եւ միտված են կառավարման համակարգի բարելավմանը»,-ասել է նախարարը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ պաշտպանության բանակը եւ ՀՀ ԶՈՒ-ն իրենց առջեւ դրված խնդիրները լիարժեք իրականացրել են: Ինչ վերաբերվում է պատգամավորների հետ հանդիպմանը, ապա, Սեյրան Օհանյանի խոսքով, նման հանդիպումներ պարբերաբար կազմակերպվում են: «Հանդիպման ընթացքում մենք լսեցինք համապատասխան եւ’ առաջարկություններ, եւ' իրավիճակի գնահատում, որոնց ուղղությամբ բանակը կաշխատի: ԱԺ-ի հետ մեր համագործակցությունը շարունակելու ենք»,-ասաց նա: Դիտարկմանը, թե վաղը կառավարությունը քննարկելու է Արցախի ճանաչման հարցը, ինչ կարծիք ունի նախարարը այդ մասին, Սեյրան Օհանյանը նախ ասաց, թե տեղյակ չէ, ապա հավելեց՝ «Ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ»: