Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռենատա Ռանիերի. «Այժմ որդիս Անգլիայի թագավորն է»

Սպորտ
sport-ranieri

Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի մայրը՝ Ռենատա Ռանեիրին, իր տպավորություններն է կիսել կապված որդու թիմի Անգլիայի չեմպիոն դառնալու հետ: «Ես լացել եմ խաղից հետո: Դա անմոռանալի երեկո էր: Մենք չէինք պատկերացնում, որ նման բան հնարավոր է, բայց Կլաուդիոն իսկական պրոֆեսիոնալների թիմ է ստեցծել: Ամեն ինչ իր տեղն ընկավ եւ այժմ որդիս Անգլիայի թագավորն է»: Ռենատա Ռանիերին, որը կինոպրոդյուսեր է, ցավով է նշել, որ որդին նույնպիսի հաջողության չի հասել Հռոմի «Ռոմայի» հետ: «Մենք ընտանիքով այդ ակումբի երկրպագուներ ենք: Ցավոք, «Ռոմայում» Կլաուդիոյի մոտ չստացվեց, ինչի պատճառով նա հեղինակության պակաս էր զգում: Բայց այժմ նա Անգլիայի չեմպիոն է, որի համար մենք ավելի ենք հպարտանում», - ասել է իտալացի մարզչի երջանիկ մայրը: