Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխվարչապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահի հետ

Քաղաքականություն
428fa83d-784e-4dc2-b1d9-63cfb4f90771

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանկֆուրտ քաղաքում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ Ասիական զարգացման բանկի կառավարիչ­­ների խորհրդի 49-րդ ամենամյա նիստին մասնակցելու նպատակով: Նիստի շրջանակում ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսության զարգացման ներկայիս իրավիճակը, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և ակնկալվող արդյունքները Այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Մակաոյի հետ: Կողմերը գոհունակությամբ են խոսել Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին և քննարկել հետագա համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: