Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնահարցը չունի ռազմական լուծում. ԵՄ հանձնակատար

Պաշտոնական
5980_hq-2

Մայիսի 4-ին Պրահայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին: Քննարկումների առանցքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն էր: Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը` ուղղված ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման համար բարենպաստ մթնոլորտ ձևավորելուն: Շեշտվեց, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում: Յոհանես Հանը նշեց, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Հայաստանի արտգործնախարարը և ԵՄ հանձնակատարն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, երկուստեք գոհունակություն հայտնվեց նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքի կապակցությամբ: Կարևորվեց առկա ձեռքբերումների հիման վրա փոխշահավետ համագործակցության զարգացումը: