Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Գասպարիի գործով Վերաքննիչ բողոք կներկայացվի

Հասարակություն
5edd72d4e2d06aa4f0331b842cf33389

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով  այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվելու: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Վարդգես Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Նրա խոսքերով՝ իրենք 15 էջից բաղկացած միջնորդություն են ներկայացնելու, որում վիճարկում են նաեւ Գասպարիին առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցը:  Դավիթ Գյուրջինյանի խոսքերով՝ դատարանը հաշվի չի առել նաեւ պատժի մեղմացնող հանգամանքները: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը  դատապարտել էր 450 հազար դրամ տուգանքի։ Գասպարին մեղավոր էր  ճանաչվել վարչական դատարանի դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։ Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր նրան դատապարտել 400 հազար դրամ տուգանքի: