Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորամասում 2 զինծառայողի դի է հայտնաբերվել

Պաշտոնական
rob3

03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քննչական կոմիտե Հ. Գ. Մեր ունեցած տեղեկություններով՝ անձրևի պատճառով փլվել է բլինդաժի կտուրը, ինչն էլ զինվորների մահվան պատճառ է եղել։