Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորի նախկին քաղաքապետը ծանր վիրավորվել է «Եղնիկներ»-ում. Լոռի ՀԸ (տեսանյութ)

Քաղաքականություն
a-9929-b

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում թշնամու ականանետից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը: Նա կամավորական ջոկատի մարտիկների եւ զինվորների հետ զենքը ձեռքին պաշտպանում էր սահմանը թշնամուց: Անդրանիկին Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, քանի որ վիճակը ծանր է, ականանետի պայթյունից նա կորցրել է մեկ ոտքը եւ մարմնում առկա են արկի բեկորներ, միացված է արհեստական շնչառության ապարատին: Ստեփանակերտի հոսպիտալից «Լոռի» հեռուստաընկերությանը տեղեկացրին, որ վիճակը ծայրահեղ ծանր է , բայց կյանքին վտանգ չի սպառնում, պատրաստվում են նոր վիրահատություն կատարել, այս անգամ մարմնից պետք է հեռացվեն բեկորները։ Մանրամասներն՝ այստեղ