Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական զինուժի դեմ գանգատների քանակն աճի միտում ունի

Քաղաքականություն
ada41d42cbc1e86e193748be888913ba

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ ներկայացրած իրավաբան-իրավապաշտպանների խումբը շարունակում է ադրբեջանական զինված ուժերի կողմից զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների և խաղաղ բնակչության իրավունքների պարբերական խախտումների վերաբերյալ նոր գանգատների նախապատրաստումը: Նախաձեռնված իրավական ընթացակարգերն առանձնահատուկ են և բարդ, ունեն տևական բնույթ, իսկ գանգատների քանակն աճի միտում ունի` քանզի  պաշտպանության ենթակա խմբերի շրջանակը շարունակում է ընդլայնվել: Իրավաբան-իրավապաշտպանների խումբն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր մասնավոր անձանց և կազմակերպություններին, որոնք գնահատելով գործընթացի կարևորությունը և նշանակությունը, իրենց մասնագիտական  և նյութական աջակցությունն են ցուցաբերում ադրբեջանական ագրեսիայի զոհերի իրավունքների պաշտպանության կազմակերպմանը:   Իրավաբան-իրավապաշտպանների խմբի    անդամ, Արտակ Զեյնալյան