Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահագնի ծնունդից մինչ Հայոց պատմություն՝ 30 նկարազարդ էջում (տեսանյութ)

Մշակույթ
1-1

«Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» մեր ազգի պարծանքն է: Մենք հաղթանակներ շատ ենք ունեցել, բայց սրա մասին քիչ ենք խոսում: Հայաստանը ինչ դժվար օրեր է անցկացրել, բայց պահպանել է իր գոյությունը, մինչդեռ ինչքան ազգեր անհետ կորել են: Այս ոգով պետք է դաստիարակենք մեր երիտասարդներին: Եվ այս գիրք-ալբոմը պետք է իր դերը խաղա»,- համոզված է նկարիչ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը, որն իրեն համարում է Հայաստանում մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրը: «Երբ ես տեսա նրա անտիպ ժառանգությունը, որոշեցի իմ հնարավորության սահմաններում աջակցել»,- ասում է Վան Խաչատուրի արվեստի երկրպագու Սեյրանուհի Գեղամյանը. «Նա մեր Մատենադարանի ապակյա վիտրաժի հեղինակն է, որով մենք բոլորս հպարտանում ենք, սակայն քչերը գիտեն, թե այս բազմակողմանի արվեստագետը ինչ քանակի գործեր ունի»: 2 2009-ին «Գրքի արվեստ» Մոսկվայի միջազգային մրցանակաբաշխությանը «Արվեստի գիրք» անվանակարգում Վան Խաչատուրի «Գույնը 4-19-րդ դարերի հայ ճարտարապետության մեջ» աշխատություն-ալբոմը արժանացավ առաջին կարգի դիպլոմի: 3 Վահագնի ծնունդից, Նոյից մինչև միջնադար` Մովսես Խորենացու «Հայոց պատմության» պանծալի 30 նկարազարդ էջում: Նման ալբոմ հրատարակելը թանկ հաճույք է: Առայժմ տպագրվել է ընդամենը 72 օրինակ: 4 Ի դեպ, հրատարակիչը մեծ ցանկություն ունի աշխատել նկարիչների հետ և տպագրել նմանատիպ ալբոմներ, և համոզված է, որ այն, ինչ թվում է անհնար, միշտ էլ կարելի է իրականացնել: