Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Տաքսիների լիցենզավորման կարգը 90 տոկոսով տապալվել է. ակցիա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
akcia

Անհատ տաքսու  վարորդներն ընդդեմ նկարահանող սարքերի այսօր կրկին բողոքի ակցիա էին  կազմակերպել: Նրանք հիշեցնում են՝ լիցենզավորման կարգի ներդրումից արդեն  տարի ու կես է անցել:  50 հազար վարորդներից լիցենզավորվել է 5000-ը, որոնցից 4000-ը ընդհանրապես չի վճարում, իսկ 1000 վարորդ էլ  վճարում է եւ բողոքում: «Դուրս եկավ, որ 90 տոկոսով լիցենզավորման կարգը տապալվել է»,- ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Տաքսու վարորդները բողոքում են՝ բոլոր տուգանքները միայն իրենց են վերաբերում, այլ ոչ թե պաշտոնյաներին: «Թե ինչ վիլլաներ եւ քանի հատ են սարքում, իրենց դրա համար ոչ ոք չի տուգանում, այդ գումարները իրենք մաքուր, արդար ճանապարհով են աշխատել, չեն ուզում դա տալ բանակաշինությանը, բայց տաքսու վարորդը, որն իր հանապազօրյա հացն է վաստակում, իրեն 50 հազար դրամով տուգանում են, որ բանակը պահեն»,- ասաց  Մխիթար Օհանյանը: Նրանցից  ոմանք անհիմն են համարել տուգանքը եւ բողոքարկել դատարան.  «Որոշակի ժամանակ հետո զանգահարեցին եւ ասացին դատարանից հետ վերցրու 50 հազարիդ տուգանքի դիմումը եւ մյուսը որ 100 հազար ենք գրել հեչ կանենք»,-ավելացրեց  Աշոտ Հարությունյանը: Տաքսու վարորդները համաձայն են ամսեկան 6000 դրամ վճարել՝ միայն թե լիցենզիա ձեռք չբերեն, իսկ այդ գումարներն էլ ուղղվեն բանակի հզորացմանը: