Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնաժողովը պետք է պարզի՝ ով ինչքան է կողոպտել մեր երկիրը. Ռ. Հախվերդյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Haxverdyan-nkar

«Ես կարծում եմ՝ լայնածավալ պատերազմի են պատրաստվում թուրքերը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Այս իրավիճակում, ըստ նրա, պետք է հատուկ հանձնաժողով ստեղծվի՝ հարցերի պատասխաններ ստանալու համար. «Թե սկսած Սերժիկ Սարգսյանից, գեներալ Սեյրան Օհանյան և այլն, ով ինչքան փող ունի օֆշորային գոտիներում, ով ինչքան է կողոպտել մեր երկիրը»,- տարբերակ է առաջարկում պարոն Հախվերդյանը։ Նա արժանահավատ չի համարում նաև պնդումները, թե զենք առնելու համար գումար չկա. «Որոշները ասում են, թե փող չունենք զենք առնելու, նույնիսկ դպրոցներից են 500 դրամ հավաքում։ Որոշներն էլ ասում են՝ թաքուն պահել ենք, այ հենց սկսվի էդ ժամանակ կտանք։ Ես ոչ սրանց եմ հավատում, ոչ էլ նրանց»։ Ըստ պարոն Հախվերդյանի՝ պատերազմը շատ կարևոր բաների մասին խոսեց, հաղթանակը ունի տեր և այն մեկն է. «Հաղթեցին ոչ թե գեներալները, այլ զինվորները, մեր քաղաքացիները։ Էս պատերազմը ցույց տվեց, որ ժողովրդի մեջ արթնացավ իր հայրենիքը պաշտպանելու բնազդը, որովհետև միայն հրամանով չի, այլ քաջությամբ, իսկ քաջությունը գալիս է ճշմարտությունից»։ Մանրամասները՝ տեսանյութում