Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Պաշտոնական
լղհ-ազժ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 4-ին ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրինագծերը, մասնավորապես,  «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Գլխադասային հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանն ու Արամ Գրիգորյանը  համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ: Աշխատանքային խորհրդակցության արդյունքում որոշվել է հերթական նիստի օրակարգ մտցնել նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման մասին հարցը: Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 25-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն Ազգային ժողով է ներկայացրել իր հրաժարականի մասին առաջին դիմումը, իսկ մայիսի 3-ին, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի,  կրկին դիմել է լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմումով: Հերթական նիստի օրակարգում ներառվել է նաև ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2015թ.-ի գործունեության տարեկան հաշվետվությունը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝  Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը՝ 11:00-ին: ԼՂՀ ԱԺ