Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Սուքիասյանը նոր ֆուտբոլիստ չի հրավիրել

Սպորտ
sport-havaqakan

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ԱՄՆ-ում նախատեսված ընկերական խաղերին պատրաստվելու համար թիմ է հրավիրել արտերկրում հանդես եկող 11 հայ ֆուտբոլիստների: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ահա այդ ֆուտբոլիստների ցանկը. Գաել Անդոնյան՝ «Դիժոն» (Ֆրանսիա) Հրայր Մկոյան՝ «Էսթեղլալ» (Իրան) Հովհաննես Համբարձումյան՝ «Վարդար» (Մակեդոնիա) Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) Մարկոս Պիզելլի՝ «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա) Արաս Օզբիլիս՝ «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա) Կառլեն Մկրտչյան՝ «Անժի» (Ռուսաստան) Գոռ Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա) Էդգար Մանուչարյան՝ «Ուրալ» (Ռուսաստան) Արթուր Սարկիսով՝ «Վոլգա» (Ռուսաստան) Գեղամ Կադիմյան՝ «Կարպատներ» (Ուկրաինա)   Հիշեցնենք, որ մայիսի 28-ին եւ հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում՝ համապատասխանաբար Գվատեմալայի եւ Սալվադորի ընտրանիների հետ: