Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ուրիխանյանը չի մեկնաբանում լրագրողի կողմից շանտաժի դեպքը

Քաղաքականություն
nkar000012

Ըստ մամուլի հրապարակումների՝  «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից է analitik.am լրատվական կայքի տնօրեն եւ խմբագիր Անի Հովհաննիսյանը փորձել գումար շորթել, ինչի առիթով մի քանի հոգի արդեն ձերբակալված է: «Ա1+»-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը: «Որեւէ մեկնաբանություն չունեմ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ, շորթման մեղադրանքով ձերբակալվել է analitik.am լրատվական կայքի տնօրեն եւ խմբագիր Անի Հովհաննիսյանը: Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: