Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տասնյակ միլիոններ բյուջեից՝ ախտահարման, պրոֆիլակտիկայի, դիագնոստիկայի համար

Տնտեսություն
gov4

Ապրիլ ամսին՝ հենց պատերազմի օրերից սկսած՝ ՀՀ կառավարությունը մի շարք ուշագրավ ծախսեր է արել բյուջեից։ Այսպես՝ ապրիլի 4-ին 8,5 միլիոն դրամով ՀՀ Արտգործնախարարությունը «Անի դիզայն»-ից գնել է վարագույրներ և վարագույրի քիվեր։ Այս մասին իմանում ենք ՀՀ կառավարության՝ egov.am կայքի՝ «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից։ Հաջորդ օրն իսկ ԱԺ-ն կենցաղային ապրանքներ անվան տակ գնել է նույնպես վարագույրի կտոր՝ 200 մետր, 980 հազար դրամի։ Ապրիլին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 70 միլիոն դրամից ավելի գումար է հատկացրել անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութերի համար։ Իսկ Վայոց ձորի մարզպետարանը՝ ախտահարման և մակաբույծների ոչնչացման ծառայությունների դիմաց բյուջեից վճարել է գրեթե 8,5 միլիոն։ Ապրիլի 13-ին ՀՀ սահմանադրական դատարանը «Մարմարի աշխարհ» բույսերի խանութից 120 հազար դրամի բույս է գնել։ Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմը նույն խանութում 140 հազարից ավելի վճարել է՝ գյուղատնտեսական ապրանքներ անվան տակ, մասնավորապես՝ ըստ փաստաթղթի՝ մեկ կգ գազոնի սերմ է գնել՝ 140 400 դրամով։ Պրոֆիլակտիկա, դիագնոստիկա, վերանորոգում. օրերս ՀՀ ոստիկանությունը 27 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Ալիկանտե» ընկերության հետ, ըստ որի՝ վերջինս պետք է վերանորոգի ու սպասարկի ՃՈ ավտոմեքենաների լուսաձայնային ազդանշանները: