Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկանոն կրակահերթեր՝ դիպուկահար զինատեսակներից. ՀՀ ՊՆ

Պաշտոնական
sahman

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ՀՀ ՊՆ