Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. շփման գծում գիշերը պահպանվել է լարվածությունը

Պաշտոնական
zinvor-sniper

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն