Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զենք-զինամթերք՝ գերեզմանատան հարևանությամբ

Հասարակություն
timthumb-1_11

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում «Թոխմախի» գերեզմանների կենտրոնական մուտքից 150 մ վերև` Վարդաշենի աղբամանների մոտ: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ-5» և «Ֆ-1» տիպի 1-ական նռնակ` պայթուցիչներով, և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: