Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարո Փայլան. «Որպես պայքարող հայ` ես Լինչի դատաստանի ենթարկվեցի». ermenihaber.am (տեսանյութ)

Քաղաքականություն
garo_paylan

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեկնաբանել է մայիսի 2-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորների կողմից իր դեմ կազմակերպված հարձակումը: Թուրքական «İMC TV»-ի համաձայն՝ Փայլանը նշել է, որ հարձակումն իրոք նախապես պլանավորված է եղել և պատգամավորներից ոմանք նույնիսկ միմյանց ձայն են տվել՝ «Գարոն այստեղ է, Գարոն այստեղ է»: Հայ պատգամավորն ասել է, որ 10-15 հոգու կողմից ծրագրված է եղել իրեն Լինչի դատաստանի ենթարկել, և այդ նախաձեռնության պատճառն այն է, որ ինքը հայ է ու հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ: «Դուք կարող եք ստուգել հանձնաժողովի արձանագրությունները: Արդարադատության նախարարը հայտարարեց, թե հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներն ու խորհրդականները բռնություն են կիրառել: Ես էլ ասացի՝ ոչ, բռնություն չեն կիրառել: Ես միայն այդ նախադասությունն եմ արտաբերել: Իսկ հետո սկսվեց հարձակումը»,- պատմել է Փայլանը: Տեղեկացրել է նաև, որ իրեն մեղադրում են սադրիչ հայտարարություն անելու մեջ, մինչդեռ իրականում նա միայն վերոնշյալ արտահայտությունն է արել: «Ակնհայտ է,  որ նրանք ինձ թիրախավորել էին: Մի շարք պատգամավորներ միանշանակ նախապես ծրագրված կերպով շարժվեցին ինձ վրա: Ես ուղղակի թիրախի վերածվեցի ու 20-30 վայրկյանի ընթացքում շուրջ 100 բռունցքի ու ոտքի հարված ստացա: Այնուհետև իմ դեմ ուղղված ազգայնամոլական հայտարարություններ, ատելության արտահայտություններ հնչեցվեցին»: Փայլանը նշել է, որ չի պատրաստվում կատարվածի հետաքննությունը պահանջել, քանի որ նույն այդ հանձնաժողովում խնդրի քննարկումը որևէ արդյունք տալ չի կարող: Նա շեշտել է, որ կատարվածը թողնում է հասարակության խղճին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում