Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերի 10-ին հանրությանը կներկայացվի «Արարատ-73»-ի հուշարձանը

Սպորտ
sport-ararat-73

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է «Արարատ-73» լեգենդար թիմի ֆուտբոլիստներից մի քանիսի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը, Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլիստների հետ քննարկել է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանի կառուցման եւ տեղադրման մանրամասները: Այն համարյա պատրաստ է, մնում են միայն հարդարման աշխատանքները: Առայժմ պարզ չէ տեղադրման վայրը, որը ՀԱՕԿ-ի նախագահը թողել է ֆուտբոլիստների հայեցողությանը: Հանդիպման ընթացքում որոշվել է հուշարձանի բացման օրը: Այն կներկայացվի հանրությանը ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին: Նշենք, որ դեռեւս 2013 թվականին էր ՀԱՕԿ-ի նախագահը ցանկություն հայտնել օգնելու արարատցիներին այս նախաձեռնության հարցում: