Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալները սպառնում են պոկել բերդի դռները

Քաղաքականություն
285d308ce21490e3051eef59c3d55ab4

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում լարված իրավիճակ է: Այս մասին «Ա1+»-ին ահազանգեց դատապարտյալներից մեկը: Նրա խոսքերով՝ ինչ –որ մարդիկ են մտել ՔԿՀ եւ փորձել վերահսկողություն սահմանել: «Թող գնան բանակում վերահսկողություն սահմանեն, այլ ոչ թե գան, տեսնեն, մենք ինչ ենք ուտում: Եթե նորից այսպես եղավ, մեր բունտը կշարունակվի:  Բերդի դռները կպոկվեն, չնայած մեկ դուռ արդեն պոկվել է»,- ասաց բանտարկյալներից մեկը: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պարզաբանումը Այսօր զանգվածային լրատվության էլեկտրոնային մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձանց կատարած գործողությունների արդյունքում դատապարտյալները, ի նշան բողոքի, «բունտ» են արել, և քրեակատարողական հիմնարկում խառնաշփոթ իրավիճակ է տիրում:   Վերոբերյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից հիմնարկի խցերից մեկում ժամը 16:10-ի սահմաններում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք առաջացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչին անմիջապես արձագանքել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, և միջադեպը հարթվել է: