Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը՝ Թաթուլ Հակոբյանին

Հասարակություն
tatul-hakobyan

Այսօր տեղի ունեցավ «Մամուլի ազատության ժամանակը»  ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը: Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված այս մրցանակը սահմանվել է 2006թ.` Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտերնյուս-Հայաստան») և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից: 2016 թ. «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը հանձնվեց լրագրող Թաթուլ Հակոբյանին՝ Ղարաբաղյան հակամարտության հետեւողական եւ համակողմանի լուսաբանման համար: Թաթուլ Հակոբյանին հանձնվեց պատվոգիր և ավանդական հուշանվեր՝ ժամացույց:   Երևանի մամուլի ակումբ