Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուրանոցի վրա՝ հարթակ ուղղաթիռի համար. Դվինը կդառնա Դավիթ Բեկ

Հասարակություն
dvin-1

Դվին հյուրանոցի «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերեւի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար: Կառավարությունն իր առաջիկա  նիստում որոշելու է հավանություն տալ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին, որի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է  ավարտել  մինչև 2019 թվականը: Ըստ ներդրումային ծրագրի նկարագրի՝ «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կներկայացնի իրենից բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: Նախատեսվում է 55000 քմ. ընդհանուր մակերեսով հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և նրա վերանվանում՝ «Դավիթ Բեկ» Հյուրանոցի: Ըստ որոշման նախագծի՝ ծրագրի նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի  մոտավորապես 120.595.000 ԱՄՆ դոլար: