Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների մեկնաբանություն չի լինի. խոսնակ (տեսանյութ)

Քաղաքականություն
arcrun

«Ոչ մեկը չի կարող բացառել, որ դիմացինի գործողություններն անակնկալ տարրեր չեն ունենա: Որպեսզի դիմացինի ամբողջ գործողությունների ժամը, տեղը, բնույթն իմանաս, պետք է հակառակորդի շտաբի ամբողջ փաստաթղթերը քո ձեռքում ունենաս»,- այսօր հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա հերքեց լուրը, որ Հայաստանում զորահավաք է սկսվել։ Անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին՝ ՀՀ ՊՆ խոսնակն ասաց, որ ՊՆ-ի կողմից երբեք չի լինի պարզաբանում բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների վերաբերյալ: Ըստ ՊՆ խոսնակի՝ հակառակորդը շարունակում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել: Նա դժվարանում է ասել, թե որն է զորքերի տեղաշարժի, կուտակումների պատճառը, ամեն դեպքում, նշեց, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժը կուտակումների փոփոխությունները, ըստ էության, մշտական են ու վերջին օրերին շեշտակի փոփոխություն չեն կրել. «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել ու անակնկալության գործոնն այս պահին նվազեցվել է»: Անդրադառնալով ՌԴ-ից 200 միլիոն վարկի դիմաց սպառազինություն ստանալու հարցին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Մեր Զինված ուժերի նոր զինտեխնիկայով համալրման ծրագիրը կապ չունի միայն ռուսական վարկի հետ, այն չի սկսվել վարկով եւ չի ավարտվում վարկով: Հայաստանը պլանային կերպով անցնում է իր բանակի վերազինմանը, այն ժամանակ վարկի մասին խոսք չէր գնում: Ձեռք է բերվել զգալի քանակությամբ զենք- զինամթերք: Ծավալների մասին եղան հայտարարություններ՝ աննախադեպության վերաբերյալ»: Խոսելով զենք- զինամթերքի մասին՝ Արծրուն Հովհաննիսյանհը եւս մեկ անգամ հաստատեց՝ այո, մենք կռվում ենք նաեւ 80- ականների զենքով. «Աշխարհի լավագույն զենքերը 80-ականների զենքերն են, հատկապես, ռուսական զինանոցում: Հավելում եմ՝ մենք անգամ 60-ականների զենքով ենք կռվում, անգամ՝ 50-ականների, բայց կարեւորն այն է, որ այդ զենքերը իրենց գործն անում են»: Ավելին՝ տեսանյութով