Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը` կառավարությունում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5c28706e08e6b01fa3ef19a99c4c35b9

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը: Նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նա­խագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Ներկայացված օրենքի նախագիծը Հայաս­տա­նի Հան­րա­­­պետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա Հա­­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: