Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տեղական հայտնի օղիներ, կարագ ու մսամթերք կա՝ պետք է ուշադիր լինել» (տեսանյութ)

Տնտեսություն
մեդիա

Թուրքական ապրանքի ներմուծումը  Հայաստան չպետք է արգելվի. կարծում  է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Ըստ նրա՝ տնտեսական առումով սխալ որոշում կլինի. «Այս հարցի քննարկումն անգամ ինձ համար անհասկանալի է:            Ես կարծում եմ՝ Թուրքական ապրանքը պիտի ներմուծվի: Եթե  մենք, որպես այլընտրանք,  Չինաստանը վերցնենք, այն մի  քանի անգամ ավելի թանկ կնստի մեզ վրա»,- ասում է տնտեսագետն ու հավելում՝  տնտեսական առումով սահմաններ  չպետք է լինեն: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը  հարցին նայում է այլ տեսանկյունից: Ըստ նրա՝ Թուրքիայից ապրանք ներմուծելը  մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնում, այդ թվում՝ անվտանգության. «Ես ուզում եմ թուրքական ապրանքը դուրս մղենք,  որովհետեւ չեմ  ուզում, որ  մեր գումարը գնա այդ երկիր»,- ասում է պարոն Մանասերյանը ու հիշեցնում, որ մեր երկրում վերջին տարիներին մի քանի անգամ ավելացել է քաղցկեղով հիվանդացությունների թիվը: նա չի բացառում, որ դա կարող է թուրքական ապրանքի օգտագործման հետեւանք լինել: Իսկ Վահագն Խաչատրյանը քաղցկեղով հիվանդ մարդկանց թվի մեծացուման մասին խոսելիս խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել այլ բանի. «Նայեք մեր շրջակա միջավայրը, նայեք՝ ինչ է կատարվում»: Ըստ պարոն Խաչատրյանի՝ թուքական ապրանքի այլընտրանքի մասին խոսելուց առաջ մենք պետք է նախ մեր տնտեսությունը զարգացնենք. «Մենք պետք է հզոր տեղական արտադրանք ունենանք, իսկ դա պետությունն անգամ չի քննարկում»: Թուրքիայից ապրանքի ներմուծման կասեցումը նաեւ սոցիալական խնդիրներ առաջ կբերի: Սա էլ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքն է. «Թուրքիայից ապրանք ներմուծող առեւտրականները արդեն տասնյակ տարիներ է՝ այդ գործով են զբաղված, ի՞նչ են անելու նրանք, դա կբերի լուրջ տնտեսական խնդիրների»: Այս դիտարկումների հետ Թաթուլ Մանասերյանը համաձայնեց, բայց այնուամենայնիվ կոչ արեց աչալուրջ լինել բոլորին. «Սպառողը, պետությունը եւ գործարարը պետք է միասին գործեն; Այս եռանկյունին եթե չլինի, ոչինչ չի ստացվի: Եվ հետո՝ ունենք բազմաթիվ սպառողների պաշտպանությամբ զբաղվող  կազմակերպություններ: Նրանք էլ ինչո՞վ պիտի զբաղվեն, եթե ոչ դրանով»: Վահագն Խաչատրյանը հավելեց՝ այդ դեպքում պետք է նույնքան աչալուրջ լինել տեղական արտադրողների նկատմամբ. «Հայտնի օղիներ, կարագ ու մսամթերք կա, անուններ չեմ ուզում տալ, պետք է ուշադիր լինել»: