Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոգերինի. ԵՄ-ն վճռական է՝ պաշտպանելու ազատ արտահայտման իրավունքները

Հասարակություն
MOGERINI-NKAR

Եվրոպական միության անունից՝ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը  ս.թ. մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Այսօր նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Վինդհուկի հռչակագրի 25-ամյակի կապակցությամբ՝ ԵՄ-ն ցանկանում է վկայակոչել հետևյալ սկզբունքը. «Ազատ, անկախ և բազմակարծ մամուլի հաստատումը, պահպանումն ու խթանումը   հանդիսանում են հասարակության ներսում ժողովրդավարության հաստատման ու զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական զարգացման կարևորագույն հենասյուները»: Մտքի և արտահայտման ազատության իրավունքը ներառում է տեղեկություններ  փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը, որպես ժողովրդավարական կառավարման և զարգացման առանցքային բաղադրիչ: Անհրաժեշտ է, որ մարդիկ  լիարժեք տեղեկացված լինեն, որպեսզի ձևակերպեն իրենց կարծիքը և մասնակցեն իրենց իսկ կյանքի վրա ազդող որոշումների կայացման գործընթացներում: Խոսքի ազատությունը,  միաժամանակ, նպաստում է ավելի լավ կառավարմանը՝ հանրային հարցերի շուրջ թափանցիկության բարձրացման միջոցով և ծառայելով, որպես կառավարություններին հաշվետու դարձնելու գործիք, մասնավորապես այն դեպքերում, երբ տեղեկատվության մատչելիության շնորհիվ բացահայտվում են մարդու իրավունքների խախտումներ կամ կոռուպցիոն դեպքեր: Տեղեկատվության մատչելիությունը կարող է ծառայել արդարության և փոխհատուցման  խթանմանը՝ հատկապես մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտմանը հաջորդող փուլերում: ԵՄ-ն հանձնառու է շարունակել խոսքի և մտքի ազատության պաշտպանոթյունն ու խթանումը ամբողջ աշխարհում՝ ոչ միայն օֆլայն ռեժիմում, այլ նաև կիբեռտարածքում և տեղեկատվական հաղորդակցման այլ տեխնոլոգիաներով՝ 2014 թվականին հաստատված   «Օնլայն և օֆլայն  եղանակով արտահայտվելու ազատության վերաբերյալ ԵՄ մարդու իրավունքների ուղենիշներին» համահունչ: Փաստաթուղթը դատապարտում է վերջին շրջանում ավելացող ահաբեկումներն ու բռնության դրսևորումները լրագրողների, մարդու իրավապաշտպանների, լրատվամիջոցների  ներկայացուցիչների ու այլ անհատների նկատմամբ աշխարհի տարբեր երկրներում ՝ օնլայն և օֆլայն եղանակով ազատ արտահայտվելու իրենց իրավունքի իրացման համար: Բացահայտ բռնությունից բացի, ԵՄ-ն վճռական է՝ պայքարելու ըննդեմ այն օրենքների և պրակտիակայի, որոնց միջոցով հարկադրվում է գրաքննությունը, խրախուսվում են ինքնագրաքննություն կամ որոնց միջոցով նախատեսվում են իրավական պատիժներ, այդ թվում, քրեական, ֆինանսական եւ վարչական պատժամիջոցներ, շուկայական իրավասությունների չարաշահումներ եւ տնտեսական վատ պայմաններ: ԵՄ-ն վերահաստատում է վճռականությունը՝ աջակցելու և խթանելու մտքի և ազատ արտահայտման իրավունքները, որպես իրավունքներ, որոնք պետք է իրացվեն բոլորի կողմից ամենուր՝ հավասարության, խտրականության բացառման և համընդհանրության սկզբունքով՝ ցանկացած լրատվամիջոցներով, անկախ պետական սահմաններից: Դա քո  իրավունքն է: