Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տույժեր ոստիկանությունում՝ լրագրողների բռնության դեպքով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
police

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Ծառայողական քննության արդյունքներով՝ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն գումարտակի դասակի հրամանատարը և շարքային ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի: Հիշեցնենք, Բաղրամյան պողոտայում, «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթի ժամանակ ոստիկանները բռնություն էին գործադրել նաև լրագրողների ու օպերատորների նկատմամբ։